8 սեպտեմբերի 2010 - 18:38 AMT
Սեպտեմբերի 8-ին 1 ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 363,85 դրամ

Սեպտեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում առք և վաճառք չի կայացել:

Ընդ որում, սեպտեմբերի 8-ին 1 ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 363,85 դրամ` սեպտեմբերի 1-ի համեմատ աճելով 0,35 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 461,40 դրամ` կրճատվելով 2,57 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու արժեքը կազմել է 11,76 դրամ, ինչը սեպտեմբերի 1-ի ցուցանիշից պակաս է 0,05 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: