8 սեպտեմբերի 2010 - 18:40 AMT
ԱՊՀ ողջ պատմության ընթացքում ստեղծված փաստաթղթերը հասանելի կլինեն ինտերնետում

Մինչև 2010-ի վերջ ԱՊՀ ողջ պատմության ընթացքում ստեղծված իրավական ակտերը և այլ փաստաթղթեր հասանելի կլինեն ինտերնետում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, գոյություն ունեցող տվյալների բանկի արդիականացման մասին պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում սեպտեմբերի 8-ին ԱՊՀ գործադիր կոմիտիե, ԱՊՀ ՀՀՄՀ-ի և «Կյուլիքս սիստեմս» բելառուսական ՏՏ-ընկերության միջև:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի ԱՊՀ գործունեության մասին որքան հնարավոր է շատ բան իմանան ոչ միան մեր երկրներում, այլ նաև արտասահմանում»,- ասել է ԱՊՀ ՀՀՄՀ գործադիր տնօրեն Արմեն Սբատյանը