8 սեպտեմբերի 2010 - 19:16 AMT
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում սպանված 17-ամյա Էդուարդ Մարգարյանի հարազատների հետ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները այցելել են Մոսկվայում սպանված 17-ամյա Էդվարդ Մարգարյանի հարազատներին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

ՌԴ դատախազությանը կից քննչական հանձնաժողովը ստուգումներ է սկսել ծեծկռտուքի ժամանակ սպանված մոսկվացի դպրոցականի սպանության գործով: Տասնմեկերորդ դասարանի աշակերտների և իններորդ դասարանի աշակերտի միջև ծեծկռտուքն սկսվել է թիվ 501 դպրոցի մոտ: Դեպքի օրը ճշտված չէ: Նախնական տվյալների համաձայն, կռվի ժամանակ պատանիներից մեկի գլուխը ուժեղ հարվածով կպել է ծառին և նա տեղում մահացել է: Դեռևս որոշում չի կայացվել կռվի ամենակրտսեր մասնակցի ձերբակալման մասին: Զոհվածը Էդվարդ Մարգարյանն է, իսկ նրա հակառակորդի անունը Մամեդ է, որի ազգանունը չի հրապարակվում:

Ռուսական ԶԼՄ-երի տարածած տեղեկատվության համաձայն, միլիցիայի աշխատակիցները հարցաքննել են բոլոր վկաներին, որից հետո բոլորին` ներառյալ Մամեդին ազատ են արձակել: