8 սեպտեմբերի 2010 - 21:27 AMT
Արսեն Ջուլֆալակյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ հունա-հռոմեական ըմբշամարտիկ, 2009 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպեց Սելջուկ Չեբիի հետ (Թուրքիա):

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Մոսկվայից, առաջին շրջանում Ջուլֆալակյանը կարողացավ նվաճել առաջին միավորը` պաշտպանվելով պարտերում: Երկրորդ շրջանում նվազագույն հաշվով հաղթեց թուրք ըմբշամարտիկը, և մենամարտի ելքը որոշվեց վերջին` երրորդ շրջանում: Վերջին շրջանում հայ ըմբշամարտիկը պարտվեց և արծաթե մեդալ նվաճեց:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանելու գործում PanARMENIAN.Net-ին աջակցել է «Արմավիա» ավիաընկերությունը: