9 սեպտեմբերի 2010 - 11:43 AMT
Սենոր Հասրաթյան. Ղարաբաղի երկնքում ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներ չկան

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավարը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ վերջերս իսրայելական արտադրության ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները ազատ հատում են ԼՂՀ օդային տարածքը, իսկ հայկական ՀՕՈւ-ն չի կարողանում չեղոքացնել դրանք: «Նման դեպք եղել է 2 ամիս առաջ, սակայն ԼՂՀ պաշտպանության բանակի ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը փախուստի ի դիմել»,-ասել է փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին:

Նախօրեին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամները հայտարարել էին, թե ԼՂՀ օդային տարածքում պարբերաբար հայտվում են ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներ, սակայն հակա-օդային ուժերը չեն կարողանում խփել ինքնաթիռները, ուստի հասարակությունն իրազեկված չէ այդ միջադեպերի մասին: