9 սեպտեմբերի 2010 - 12:17 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղ են ժամանել Բաքվից

Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղ են ժամանել Բաքվից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն նախկինում ևս հատել է շփման գիծը, մասնավորապես, երբ նրա կազմում էր Վլադիմիր Կազիմիրովը: «Իսկ ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները Ղարաբաղից մեկնել են Բաքու: Այնպես որ, կրկնվեմ, ոչ մի արտառոց բան այստեղ չկա»,-նշել է քաղաքագետը:

«Մենք Լեռնային Ղարաբաղ ենք ժամանել ուղիղ Բաքվից` հատելով շփման գիծը առաջին անգամ վերջին 9 տարում»,-հայտարարել է Բերնար Ֆասիեն լրագրողներին Ստեփանակերտում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո: ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը հայտարարել է, որ շփման գծի հատումն ինքնին արդեն իրադարձություն է: