9 սեպտեմբերի 2010 - 16:30 AMT
Լարիսա Ալավերդյան. Հայերի ջարդերը Մարաղայում հանցագործություն են մարդկության դեմ

ԼՂՀ Մարդակերտի շրջանի Մարաղա գյուղում իրագործված հայերի ջարդերը հանցագործություն են մարդկության դեմ և այլատյացության դրսևորում են: Այդ մասին, հանդես գալով «Մարաղա` XX-րդ դարի գողգոթան» նախագծի շնորհանդեսին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Անկախ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չառան: Իրենց գործողություններն արդարացնելու համար ադրբեջանական իշխանությունները հանցագործություններ են կատարել նույնիսկ սեփական հայրենակիցների նկատմամբ»,-ասել է Ալավերդյանը: Ըստ պատգամավորի, «Մարաղա` XX-րդ դարի գողգոթան» նախագիծը նպատակ չունի ատելություն սերմանելու ադրբեջանական ժողովրդի հանդեպ: Դա ընդամենը ապագայում նման ցեղասպանությունները կանխելու փորձ է»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը: