9 սեպտեմբերի 2010 - 17:31 AMT
2011թ. Հայաստանի կառավարությունը կավելացնի ՏՏ ոլորտի ֆինանսավորումը

2011թ. Հայաստանի կառավարությունը կավելացնի ՏՏ ոլորտի ֆինանսավորումը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը: Ըստ նրա, 2010թ. ՏՏ ոլորտի զարգացման համար 200 մլն դրամից մինչև 80 մլն դրամ միջոցների կրճատումը կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս տարի խոշոր գումար է հատկացվել Գյումրիում տեխնոպարկի կառուցմանը:

«Հաշվի առնելով Գյումրիում տեխնոպարկի կառուցման համար հատկացված միջոցները, պետֆինանսավորման ընդհանուր գումարը 2010թ. կազմել է 280 մլն դրամ»,-ասել է Վաչե Կիրակոսյանը: