9 սեպտեմբերի 2010 - 20:49 AMT
Տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 455 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 245 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 260 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 599 445 681 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը` 16.4770 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.5000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Այս մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության ծառայությունը: