9 սեպտեմբերի 2010 - 21:49 AMT
Երևանում բացվեց ReAnimania 2010 փառատոնը

ReAnimania 2010 բացման արարողությունը կայացավ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Ներկայացնելով փառատոնի մրցութային և հատուկ ծրագրերը, ինչպես նաև ողջունելով անվանի հյուրերին` փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին և գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանը հայտարարեցին ReAnimania 2010-ը բացված:

Փառատոնը բացեց Սիլվեն Շոմեի «Իլյուզիոնիստը» անիմացիոն ֆիլմը: Փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 13-ը: