10 սեպտեմբերի 2010 - 16:43 AMT
Ահմեդ Դավութօղլուն խնդրում է հայազգի մասնագետին զբաղվել Թուրքիայի տնտեսությամբ

Թուրքիայի ԱԳ նախարարը հրավիրել է աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկին` հայազգի Տարոն Աջեմօղլուին վերադառնալ Թուրքիա և ստանձնել պատասխանատվությունը երկրի տնտեսության համար: Ինչպես գրում է Ermenihaber-ը, Աջեմօղլուն պատասխանել է, որ նրա վերադառնալու հավանականությունը բավականին մեծ է:

Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում, հայտնի «Բռնատիրության և ժողովրդավարության տնտեսական արմատները» գրքի, ինչպես նաև մի շարք այլ գրքերի և հոդվածների հեղինակ է: Նա Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է և ներկայացվել է Նոբելյան մրցանակի:

Տնտեսական հարցերն ուսումնասիրող IDEAS/RePec կազմակերպության տվյալներով, վարկանիշային աղյուսակում աշխարհում 20 առավել հաճախ մեջբերվող տնտեսագետների թվում Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը: