10 սեպտեմբերի 2010 - 16:50 AMT
ՀՀԿ. Ադրբեջանական կողմը լուռ ընդունեց իր «կապիտուլյացիան»

Եթե Ադրբեջանը չհաներ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը ՄԱԿ-ի ԳՎ օրակարգից, դա կնշանակեր, որ Բաքուն դուրս է գալիս բանակցային գործընթացից: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, այն, որ Ադրբեջանն իր կամքով հանեց օրակարգից բանաձևը, վկայում է այն մասին, որ Բաքվի արտաքին քաղաքականությունը ֆիասկո է կրել և ադրբեջանական կողմը լուռ ընդունել է իր «կապիտուլյացիան»:

«Մեր նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Սակայն, այսօր մենք գտնում ենք, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը ՀՀ խորհրդարանի կողմից չի կարող նպաստել այդ գործընթացին»,-ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը: