11 սեպտեմբերի 2010 - 14:40 AMT
Հայաստանում որակավորման հավաստագրեր են շնորհվել 17 հաշվապահներից 7-ին

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրավիրված 17 դիմորդներից քննությանը ներկայացել է 14 դիմորդ, որոնցից 7-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 16 քննություն: Քննություններին մասնակցել է 231 դիմորդ, որոնցից որակավորված հավաստագիր է հանձնվել 123-ին:

Հայաստանի Հանրապետությունում 11.09.2010թ. դրությամբ որակավորման հավաստագիր ունի 327 հաշվապահ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: