13 սեպտեմբերի 2010 - 11:40 AMT
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները դարձել են Պյատիգորսկում «Տարվա մարդ-2010» մրցանակի դափնեկիր

Պյատիգորսկում կայացել է «Տարվա մարդ-2010» մրցանակի հանձնումը: Հանդիսավոր արարողությունը կայացել է երկրամասի օպերետայի թատրնում: Միջոցառմանը ներկա էին Պյատիգորսկ քաղաքի վարչության ղեկավար Օլեգ Բոնդարենկոն, «Միասնական Ռուսաստան» կուսակցության Պյատիգորսկի տեղական բաժնի քաղխորհրդի քարտուղար Լև Տրավնևը, անվանի կինոռեժիսոր և սցենարիստ Ստանիսլավ Գովորուխինը, թատրոնի և կինոյի ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը, քաղաքային Դումայի պատգամավորներ և այլն: Պարգևատրվածների շարքում եղել են Ստավորպոլի դիզայնի երկրամասային ուսումնարանի տնօրեն Վալերի Արզումանովը և «Պոգատ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչիկ Ասրիյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն: