13 սեպտեմբերի 2010 - 12:33 AMT
Աշոտ Իսկանդարյանը դարձել է ՏՄՊՊՀ անդամ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Աշոտ Իսկանդարյանին հինգ տարի ժամկետով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին:

Ալեքսանդր Իսկանդարյանը 2009թ. նոյեմբերից մինչ հիշյալ նշանակումը եղել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդականը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: