13 սեպտեմբերի 2010 - 14:01 AMT
Շեքսպիրյան փառատոնն այս տարի կբացի «Մակբեթ» ներկայացումը

«Շեքսպիրյան փառատոնն այս տարի կմեկնարկի «Մակբեթ» ներկայացմամբ ռեժիսոր Վահան Բադալյանի բեմադրությամբ»,-ասել է դերասան Արա Դեղտրիկյանը սեպտեմբերի 13-ին կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, այդ ներկայացումը Շեքսպիրի առաջին բեմադրությունը կլինի Գաբրիել Սունդուկյանի պետական ակադեմիական թատրոնում, քանի որ դա մեծ դրամատուրգի առաջին բեմադրությունն է վերջին 20 տարվա ընթացքում:

Շեքսպիրյան փառատոնն այս տարի կանցնի սեպտեմբերի 15-24-ը: