13 սեպտեմբերի 2010 - 14:44 AMT
Վրաստանը պատրաստվում է Կովկասում ստեղծել զբոսաշրջային ալյանս Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ

Վրաստանը պատրաստվում է Կովկասում ստեղծել զբոսաշրջային դաշինք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության և առողջարանների բաժնի ղեկավար Մայա Սիդամոնիձեն: Նրա խոսքերով, այդ դաշինքը նպաստելու է ոլորտի զարգացմանը նոր միության անդամ երկրներում: Սիդամոնիձեն նշել է, որ զբոսաշրջային դաշինքի հայտնվելով շուկա դուրս կգա հատուկ փաթեթային առաջարկ, որը պետք է գրավի տեղական և արտասահմանյան զբոսաշրջիկներին, հաղորդում է tourprom.ru-ն: