ՄԱԿ-ը պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ նշանակի: Այդ մասին Բաքվում հայտնել է Լատվիայի նախկին նախագահ (1999-2007), ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ, Եվրոպական Միության երկարաժամկետ զարգացման գծով փորձագետների խմբի փոխնախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան: Նրա կարծիքով, հատուկ ներկայացուցչի նշանակումը կարող է արագացնել հակամարտության լուծումը, հաղորդում է Trend-ը: