14 սեպտեմբերի 2010 - 12:11 AMT
ՀԿԵՈւ-ն երկարացրել է «Հայաստան» ֆիրմային գնացքի երթևեկության ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ը

Բնակչության շրջանում Երևան-Բաթումի ուղղությամբ տոմսերի կայուն և բարձր պահանջարկի հետ կապված` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել «Հայաստան» ֆիրմային գնացքի երթևեկության ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ը երկարացնելու մասին: «Հայաստան» գնացքի երթևեկության ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի 15-ին, սակայն 2010-ին այս ուղղությամբ փոխադրումների աճող ծավալները ստիպեցին ընկերության ղեկավարությանը տեղափոխել սեզոնի ավարտի ժամկետները, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: