14 սեպտեմբերի 2010 - 14:42 AMT
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրան

Սեպտեմբերի 15-16-ը Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հրավերով պաշտոնական այցով Թեհրան կմեկնի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Թեհրանում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: