Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ECHR) մեղավոր է ճանաչել թուրքական պետությանը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար:
Դատարանը որոշեց, որ թուրքական կառավարությունը պետք է 133 595 եվրո փոխհատուցում վճարի Դինքի ընտանիքին, ինչպես նաև 28 595 եվրո՝ դատական ծախսերի համար, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:
Դինքի ընտանիքը դիմել է Եվրոպական դատարան՝ մեղադրելով Թուրքիայի իշխանություններին Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի ազատ արտահայտվելու և կյանքի իրավունքին վերաբերող մի շարք հոդվածները խախատելու համար: