14 սեպտեմբերի 2010 - 16:33 AMT
Ռոման Բերեզովսկի. «Խիմկին» արդեն 5 խաղ չի հաղթել հյուրերին, ժամանակն է ուրախացնելու երկրպագուներին

Նախքան Ռուսաստանի Առաջին Լիգայում «Իրտիշի» հետ հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային հավաքականի և «Խիմկի» ՖԱ դարպասապահ Ռոման Բերեզովսկին ակումբի պաշտոնական կայքին պատմել է իր թիմի հաղթանակի հարցում իր համոզմունքի մասին:

«Դատելով նրանց վերջին խաղերից` նրանք ոչ մեկին չեն պարտվում խայտառակ հաշվով, միշտ պայքարում են, ջանում են: Առավել ևս, որ մենք գիտենք, որ դա, ըստ էության, խաղացող թիմ է: Հավաքների ժամանակ մենք նրանց պարտվեցինք 3:4 հաշվով, նրանց հարձակողական ներուժը վատը չէ»,- ասել է Բերեզովսկին:

Դարպասապահի խոսքով, իրենց թիմում բավականաչափ են հմուտ մարզիկները, որոնք բաց ֆուտբոլ են ցուցադրում: «Մենք վաղուց արդեն չենք հաղթել, 5 խաղ չենք հաղթել հյուրերին: Պետք է ուրախացնել երկրպագուներին, մարզիկներին, ակումբի ղեկավարությանն ու բոլորին»,- խոստովանել է դարպասապահը:

Մրցաշարում «Խիմկին» 38 միավորով 10-րդ տեղն է զբաղեցնում: