14 սեպտեմբերի 2010 - 17:57 AMT
«Ժառանգությունը» պահանջում է ՀՀ ԱԺ մեծ օրակարգից հանել Հայ-թուրքական արձանագրությունների հարցը

«Կարծում եմ, որ ՀՀ ԱԺ մեծ օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունները հանելը բխում է մեր երկրի շահերից: Թողնելով արձանագրությունները օրակարգում, մենք մանևրելու հնարավորություն ենք տալիս թուրքական կողմին»,-ասել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խորհրդարանում:

Ըստ Մարտիրոսյանի, այս փաստաթղթերի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ հայկական կողմն որոշակի պահի է սպասում արձանագրությունները վավերացնելու համար, որոնք նրա կարծիքով հակասում են ՀՀ ազգային շահերին: «Հենց դրա համար մենք չպետք է թույլ տանք թուրքական կողմին ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանում, երբ այդ քաղաքականությունը չի բխում մեր երկրի շահերից»,-ասել է նա: