14 սեպտեմբերի 2010 - 18:31 AMT
Բելառուսներին չեն թույլատրի հայկական կոնյակ արտադրել

Հայկական կոնյակը կարող է արտադրվել միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տարածքում աճեցրած խաղողից և շշալցվել Հայաստանում: Այդ մասին լրագրողներին ասել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը` մեկնաբանելով Հայաստանից կոնյակի սպիրտ գնելու` բելառուս ձեռնարկատերերի ցանկությունը:

Նրա խոսքով, հայկական սպիրտից արտասահմանում հնարավոր է խմիչք արտադրել, որի անվանման մեջ չի պարունակվի «Հայկական կոնյակ» արտահայտությունը:

«Ներկա պահին Հայաստանում սպիրտի ավելցուկ կա, և ԵԿԳ-ն նույնպես պատրաստ է լավ գնով վաճառել իր կոնյակի սպիրտը»,- ավելացրել է նա: