14 սեպտեմբերի 2010 - 19:04 AMT
Ստեփան Անդրանիկյանը պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով

Սեպտեմբերի 13-ին ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի պետ Սոնա Հարությունյանը հաղորդել է, որ հայկական անիմացիոն արվեստում մեծ ներդրում ունենալու համար խաղարկային և անիմացիոն ֆիլմերի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ:

Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրին են արժանացել անիմատոր Լյուդմիլա Սահակյանցը և ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը: