14 սեպտեմբերի 2010 - 19:54 AMT
Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակը ստացավ Մաքս Հաուարդը

Սեպտեմբերի 13-ին կայացավ ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի փակման ժամանակ պատվավոր հյուրերը հնչեցրեցին հաղթողների անունները 7 անվանակարգերում: Հաղթող ճանաչվեցին անիմացիոն ֆիլմերի հեղինակներ Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Բրազիլիայից և Հայաստանից:

Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակի` Ռոբերտ Սահակյանցի «Աղվեսագիրք»-ի աղվեսի տեսքով, արժանացավ անիմատոր և պրոդյուսեր Մաքս Հաուարդը:

ReAnimania մրցույթի հատուկ մրցանակների արժանացան նաև փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանն ու Կարինե Արոյանը:

Փակելով ReAnimania փառատոնը` հիմնադիր և տնօրեն Վրեժ Կասունին երրորդ միջազգային անիմացիոն փառատոնը հայտարարեց բացված: