17 օգոստոսի 2001 - 22:46 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն մտահոգություն է արտահայտել ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության առիթով: Փրայմ-Նյուսին տված հարցազրույցում նա ասել է, որ տարածաշրջանում չկա այդպիսի երկիր, որը սպառնում է Վրաստանի անվտանգությանը, բայց որոշ պետություններում զարգանում են Թբիլիսիում մտահոգվածություն հարուցող գործընթացներ: Նրա խոսքերով` «հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությունը թույլ չի տալիս իրեն հարմարավետ զգալ» նաեւ Վրաստանին: Խոսելով ռուս-հայկական զինվորական համագործակցության մասին` նախարարը ասաց, որ չի կարծում, որ այն կարող է ուղղված լինել երրորդ երկրների դեմ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: