15 սեպտեմբերի 2010 - 12:11 AMT
ՆԱՏՕ-ն չի քննադատում ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանի տարածքում

ՆԱՏՕ-ն չի քննադատում ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանի տարածքում: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը՝ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում ՀԱՊԿ-ին ՀՀ անդամության բաղադրիչներից է: Այնպես որ այս հարցում ամեն ինչ հավասարակշռված է»,-ասել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը: