15 սեպտեմբերի 2010 - 12:27 AMT
Ռոբերտ Սիմոնս. Դեռևս վաղաժամ է խոսել Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ղարաբաղյան հակամարտության կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ՆԱՏՕ-ին՝ հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկությամբ: Սակայն քանի որ նման պայմանավորվածություն չկա, վաղաժամ է խոսել Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: