15 սեպտեմբերի 2010 - 13:46 AMT
Սերժ Սարգսյանը հրավիրվել է Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» բնական աղետների հետևանքների վերացման զորավարժությունների անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի և Դաշինքի միջև հարաբերությունների մակարդակը: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Նա հաղորդել է, որ Դաշինքի ղեկավարությունը հրավիրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մասնակցել Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի շրջանակներում ընդունվելու է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը: