15 սեպտեմբերի 2010 - 14:18 AMT
ՆԱՏՕ-ն չի մեկնաբանում Դաշինքի ԽՎ-ում ղարաբաղյան խնդիրը քննարկելու Բաքվի փորձերը

2008 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «դեմ քվեարկեցին Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳՎ Ադրբեջանի ներկայացրած բանաձևին: Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գտնում են, որ հարկավոր է ձեռնպահ մնալ նման գործողություններից, ուրեմն, ՆԱՏՕ-ն սատարում է միջնորդների այդ մոտեցմանը: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան խնդիրը քննարկելու Բաքվի փորձերին, ապա Ռոբերտ Սիմոնսն ընդգծեց, որ տարբեր երկրների պատգամավորներ տարաբնույթ հարցեր են քննարկում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, սակայն Դաշինքի ղեկավարությունը չի մեկնաբանում դրանք: