15 օգոստոսի 2001 - 23:45 AMT
ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԼՂՀ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի նախագահ Ալֆռեդո Ռոման հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի օգտագործման հարցը քննարկվելու է ՔԱԵԿ-ի` 2001 թվականի հոկտեմբերին Փարիզում կայանալիք խորհրդակցության ժամանակ: Քննարկվելու են նաեւ Տրանսպորտի նախարարների եվրոպական խորհրդի մեջ Հայաստանի մտնելու եւ Ադրբեջանի` ՔԱԵԿ-ին անդամակցելու հարցերը: Նա նաեւ ասաց, որ Փարիզում կանցնի Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հանդիպումը: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապերի հաստատումը այս ոլորտում կնպաստի տնտեսական համագործակցության զարգացմանը տարածաշրջանում»,- ասաց Ա.Ռոման: Նա նշեց, որ Ադրբեջանը դեռ չի արտահայտել իր պաշտոնական տեսակետը ԼՂՀ օդային տարածքի օգտագործման վերաբերյալ: Ա.Ռոման գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել ԼՂՀ տարածքով թռիչքների անվտանգությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: