15 սեպտեմբերի 2010 - 18:55 AMT
Սեյրան Օհանյան. YouTube կայքում զետեղված տեսահոլովակը զինվորին ծեծի ենթարկելու մասին, ապատեղեկատվություն է

«Ցավոք, մինչ օրս մեզ չի հաջողվել պարզել այն մարդու անձը, որը նման սադիստական վերաբերմունք ունի զինվորի հանդեպ»,-հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով YouTube կայքում զետեղված տեսահոլովակը, որտեղ ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ ենթարկվում են ծեծի ու ստորացումների:

Ըստ նախարարի, այժմ տեսահոլովակը ուսումնասիրում են մասնագետները, սակայն հնարավոր չեղավ նույն սեղմ ժամկետում պարզել տեսահոլովակի մասնակիցների անձը, քանի որ նրանց դեմքերը չեն երևում:

«Ես վստահ եմ, որ դա ապատեղեկատվություն է, և ես չեմ հավատում, որ նման միջադեպ կարող էր պատահել և նկարահանվել տեսաժապավենի վրա»,-ասել է Սեյրան Օհանյանը: