15 սեպտեմբերի 2010 - 20:15 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զգացել են, որ հակամարտության կողմերից ոչ մեկը չի ցանկանում այնտեղ խաղաղապահների տեսնել

Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների առաջընթացին նպաստող ծրագրի մշակման ժամանակ, մենք նախատեսում էինք կատարել մեծ ծավալի աշխատանք: Շփման գծի հատումը այդ ծրագրի մի մասն էր»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Ըստ նրա, շփման գծի հատումը կատարվեց մի քանի պատճառներով. «Առաջին հերթին այդ քայլով մենք ցանկանում էինք ընդգծել, որ շփման գիծը հարևան ժողովրդներին բաժանող սահման չէ: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ մի գեղեցիկ օր երկու երկրների ներկայացուցիչները կկարողանան ազատ հատել այդ շփման գիծը; Երկրորդ նպատակը հրադադարի խախատումների մասին տեղեկատվությունը ստուգելն էր»,-ասել է նա:

Համանախագահը նշել է նաև, որ շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ու հայկական զորքերի միջև տարածությունը 40 մետր էր: «Հրադադարի բոլոր տարիներին ռեժիմի խախտումները եղել են հենց այդ պատճառով: Սակայն հիմնական մտավախություն է առաջացնում այն, որ վերջերս գրանցվել է ոչ միայն փոխհրաձգություն, այլ նաև զինվորների կողմից ճակատային գիծն անցնելու փորձեր: Մենք երկու կողմերին հայտարարում ենք, որ դա շատ վտանգավոր է: Դրանք եզակի դեպքեր են: Մենք զրուցել ենք հրադադարի ռեժիմի պահպանման կարևորության մասին Բաքվում, Երևանում և Արցախում: Սակայն, անկեղծ կլինեմ, անհնար կլինի այդ գոտում անհապաղ խաղաղապահների տեղակայել: Մենք զգացինք, որ հակամարտության կողմերից ոչ մեկը չի ցանկանում այնտեղ խաղաղապահների տեսնել»,-ասել է նա, հաղորդում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը: