15 սեպտեմբերի 2010 - 21:07 AMT
ԱՄՆ Սենատում սեպտեմբերի 21-ին Մեթյու Բրայզային Ադրբեջանի դեսպան նշանակելու հարցով հերթական լսումը տեղի կունենա

ԱՄՆ Սենատի միջազգային կապերի հանձնաժողովում սեպտեմբերի 21-ին Մեթյու Բրայզային Ադրբեջանի դեսպան նաշանակելու հարցով հերթական լսումը տեղի կունենա: Հանձնաժողովի նիստն ընթանալու է սենատոր Ջոն Քերիի նախագահությամբ: Այդ օրը քննարկվելու է տարբեր երկրներում դեսպանի պաշտոնի հավակնող ևս չորս մարդու թեկնածություն:

Սենատի մեր աղբյուրները չեն բացառում, որ սեպտեմբերի 21-ին մի քանի թեկնածուներ արդեն կհաստատվեն իրենց պաշտոններում: