«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև տարեվերջ առնվազն 10 տոկոսով ավելացնել իր վարկային պորտֆելը; Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնօրինության նախագահ, բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ըստ նրա, Ամերիաբանկի վարկային պորտֆելն այսօրվա դրությամբ կազմում է 76 մլրդ դրամ, դրան կհավելվի ևս 7-8 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի 30 տոկոսը կազմում են ՓՄՁ-ները՝ մոտ 25 մլրդ դրամ, իսկ միջին տոկոսադրույքը 13,6 տոկոս է:
Ինչ վերաբերում է բանկային տոկոսադրույքների միտումներին, ապա, ըստ մասնագետի, դրանք արդեն նվազել են, և այսօրվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգում իրոք գործում են շուկայական տոկոսադրույքները: