16 սեպտեմբերի 2010 - 17:06 AMT
Հայաստանն ու Սլովակիան կհամագործակցեն խաղաղ նպատակով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում

Գործադիրը սեպտեմբերի 16-ի իր որոշմամբ համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։

Կառավարությունը համաձայնել է նաև Հայաստանի և Սլովակիայի կառավարությունների միջև միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման, ինչպես նաև Հայաստանի և Վիետնամի կառավարությունների միջև մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: