16 սեպտեմբերի 2010 - 17:17 AMT
ՀՀ կառավարությունը հաստատել է հայկական սփյուռքի միասնական համակարգի ստեղծման ծրագիրը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հաստատվել է հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների և տվյալների միասնական համակարգի ստեղծման ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ապահովել սփյուռքի մասնակցությունը հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, ՀՀ և սփուռքի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցերում: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: