16 սեպտեմբերի 2010 - 18:37 AMT
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել երկրի բնակչության զբաղվածության կարգավորման միջոցառումների ցանկի նախագծին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծին և որոշել այն սահմանված կարգով «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։

Ծրագրի նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, զբաղվածության խթանումը, ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության պատճառով աշխատաշուկայում առաջացած լարվածության հաղթահարումը և այլն։