17 սեպտեմբերի 2010 - 10:42 AMT
Աշոտ Ավանեսյան. Ուկրաինան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ հաջողվել է խուսափել ազգամիջյան հակամարտություններից

Սեպտեմբերի 16-ին կայացել է Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի ղեկավար, Ուկրաինայի Հայերի ազգային համագումարի նախագահ Աշոտ Ավանեսյանի հանդիպումն ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Կնուտ Վոլեբեկի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է Ուկրաինայում:

Վոլեբեկի հետ զրույցում Ավանեսյանը նշել է, որ Ուկրաինան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ հաջողվել է խուսափել ազգամիջյան հակամարտություններից, որովհետև պետությունն ուշադիր է ազգային փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ: Ավանեսյանը նաև հաղորդել է, որ արդեն պատրաստ է նոր օրինագիծը «Ուկրաինայի էթնոազգային պետական քաղաքականության հայեցակարգի մասին», որը հնարավորինս համապատասխանում է երկրի բոլոր ազգային փոքրամասնությունների շահերին, հաղորդում է Analitika.at.ua-ն: