17 սեպտեմբերի 2010 - 12:01 AMT
Բնական գազի առաքումը Հայաստան հետաձգվում է ևս երկու օրով

«Գազպրոմէքսպորտ» ընկերությունը շարունակում է աշխատանքները, և բնական գազի առաքումը Հայաստան կհետաձգվի ևս երկու օրով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «ՀայՌուսԳազարդ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Ամենայն հավանականությամբ, գազը Հայաստան մուտք կգործի սեպտեմբերի 19-ին:

Սեպտեմբերի 15-17-ը լիովին դադարել է բնական գազի մատակարարունը Վրաստան և Հայաստան` կապված «Գազպրոմ-Տրանսգազ Ստավրոպոլ» ԲԲԸ-ի կողմից «ՀյուսիսայինԿովկաս- Անդրկովկաս» գազատարի վրա իրականացվող աշխատանքների հետ: