17 սեպտեմբերի 2010 - 16:33 AMT
Դավիթ Նալբանդյան. Ֆրանսիացիները ուժեղ են մենախաղում և զուգախաղում, սակայն, մենք պետք է վաստակենք 3 միավոր

Սեպտեմբերի 17-ին Լիոնում մեկնարկում է Դևսիս գավաթի կիսաեզրափակիչ խաղերի շարքը Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականների միջև: Այսօր Դավիթ Նալբանդյանի մրցակիցը աշխարհի 15-րդ ռակետ Գաել Մոնֆիսն է: Ֆրանսիայի հավաքականի մասին Դավիթ Նալբանդյանն ասել է. «Ֆրանսիացիները ուժեղ են մենախաղում և զուգախաղում, սակայն, մենք պետք է վաստակենք 3 միավոր»:

Մյուս խաղերում կհանդիպեն Միշել Լիդորան ու Խուան Մոնակոն: Սպետեմբերի 18-ին կխաղան Առնո Կլեմանն ու Միշել Լիոդարը, իսկ արգենտինական հավաքականի մարզիչն ընտրել է Էդուարդ Շվանկեին ոի Օրասիո Սեբալյոսին:

Վերջին օրը առաջինը կորտ դուրս կգան Մոնֆիսն ու Մոնակոն, որոնց կփոխարինեն Նալբանդյանն ու Լիոդարը: