17 սեպտեմբերի 2010 - 18:00 AMT
«Օրինաց երկիր» կուսակցությունն ուսանողներին առաջարկում է ինքնուրույն վճարել ուսման համար

«Օրինաց երկիր» խմբակցությունը հանդես է եկել «Պետության կողմից տրամադրվող ուսման վարկավորումների մասին» օրինագծով: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով, այդ օրինագծով նախատեսվում է երկարաժամկետ վարկեր տրամադրել ուսանողներին ուսման վարձը վճարելու համար: «Այսինքն, այդ օրինագծի ընդունմամբ հայ ուսանողները կկարողանան ինքնուրույն վճարել իրենց ուսման համար: Իսկ մարել վարկերը ուսանողները կսկսեն միայն այն բանից հետո, երբ աշխատանք գտնեն»,- նկատել է նա: