17 սեպտեմբերի 2010 - 18:11 AMT
ՀՅԴ-ն պահանջում է Արձանագրությունները հանել Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգից

Հայաստանում շատ քիչ մարդիկ են հավատում, որ երկրի ղեկավարության նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կգնա միայն ՀՀ ազգային շահերի հաշվին:

Նա ընդգծել է նաև, որ հայ-թուրքական Արձանագրությունները պետք է հանել ՀՀ ԱԺ մեծ օրակարգից, քանի որ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: