17 սեպտեմբերի 2010 - 18:39 AMT
Ալվարդ Պետրոսյան. Կգա ժամանակը և հայերն իրենք կտեղադրեն Աղթամարի Սբ Խաչի գմբեթի խաչը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Հրանտ Դինքի սպանության գործով ապտակ էր Թուրքիայի համար: Այդ վճիռը ցրեց Թուրքիայի անհաղթահարելիության մասին միֆը տեղի բնակչության շրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի, Եվրոպական դատարանի որոշումը թուրք հանրության մեջ կասկածներ ծնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Անդրադառնալով Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման խնդրին՝ Ալվարդ Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան սխալ գործեց, հրաժարվելով տեղադրել խաչը, և հայկական կողմը պետք է օգտագործի դա առավել ակտիվ պահանջատեր լինելով: «Թուրքերը ճիշտ արեցին, որ խաչը չտեղադրեցին, քանի որ հակառակ դեպքում, մենք մոլորված լինելով, կմեկնեինք այնտեղ: Սակայն կգա ժամանակը և հայերն իրեն ձեռքով կտեղադրեն Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը»,-ասել է նա: