17 սեպտեմբերի 2010 - 18:49 AMT
Հայկական մեքենաների համար «Վերին Լարսի» հատման արգելքը գտնվում է ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը, Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և պետեկամուտների կոմիտեին վրաց գործընկերների հետ միասին պարզել ստեղծված իրավիճակը:

«Վերին Լարս» ՀԱԿ-ում արդեն երկու օր է կանգնած են խաղողով բեռնված արդեն 25 մեքենաներ, որոնք ուղևորվում են Ռուսաստան: Ինչպես հայտնի է դարձելPanARMENIAN.Net -ին դիվանագիտական աղբյուրներից, ներկա պահին պարզվում են հայկական բեռը պահելու պատճառները, որը նախատեսված է Ռուսաստանի համար: Կան նաև «Ջերմուկով» բեռնված մեքենաներ: