17 սեպտեմբերի 2010 - 18:54 AMT
Ալվարդ Պետրոսյան. ՀԱԿ-ը պետք է մոռանա 1988 թվականը

«Չեմ կարծում, որ Հայ ազգային կոնգրեսին կհաջողվի ցույցերի միջոցով հաջողության հասնել քաղաքական պայքարում: Նրանց ցույցերն այժմ շատ քիչ մարդ են հավաքում»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ը պետք է մոռանա 1988 թվականը:

Ազատության հրապարակը ՀԱԿ ցույցերի անցկացման համար տրամադրելուց երկրի ղեկավարության հրաժարվելու վերաբերյալ Ալվարդ Պետրոսյանը նշել է, որ պետությունը միշտ ճնշման մեխանիզմ է հանդիսանում: «Նա ճիշտ է անում, որ հրաժարվում է հրապարակ հատկացնել ցույցերի, մասնավորապես ՀԱԿ ցույցերի համար»,- նկատել է նա: