17 սեպտեմբերի 2010 - 19:41 AMT
ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայում հանրաքվեից հետո մեծ ժողովրդավարացման հույս ունի

Առկա տեղեկատվության համաձայն, Թուրքիայում սեպտեմբերի 12-ին կայացած հանրաքվեի քվեարկությունը կազմակերպված է անցել` պահպանելով գործող օրենսդրության նորմերը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Հուսով ենք, որ դրա արդյունքները կնպաստեն թուրքական հասարակության մեջ ժողովրդավարական գործընթացների խորացմանը և դրական ազդեցություն կունենան ռուս-թուրքական փոխշահավետ գործընկերական հարաբերությունների հետագա զարգացման վրա»,- նշել է նա, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: