17 սեպտեմբերի 2010 - 19:53 AMT
Սեպտեմբերի 18-ին կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» առաջին մրցաշարը

Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան և ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատի դահլիճում կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ–2010» առաջին մրցաշարը:

Մրցաշարի կազմակերպիչն է արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը:

Մրցաշարին կմասնակցի լրագրողական ֆուտբոլային 8 թիմ` «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, «Երևան» հեռուստաընկերություն, «Մեդիամաքս» լրատվական գործակալություն, «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա» հ/կ, «Երևան» ամսագիր, «4-րդ իշխանություն» թերթ, «Արևածաղիկ» ամսագիր և ռադիո «Վան»:

Մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Հաղթող թիմը կպարգևատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ–2010» գավաթով եւ պատվոգրով, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս կստատան գավաթներ:

ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումների կազմակերպման մեծ փորձ: Սկսած 2000 թվականից կազմակերպել է մրցաշարեր ՀՀ-ում. արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատագրված բանկերի, ԲՈՒՀ-երի ուսանողների (Լև Յաշինի գավաթ) թիմերի միջև, անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցվել է հանրապետության մանկատներին: 2002 և 2009 թվականներին ԱԹԱ-ն Երևանում և Ստեփանակերտում կազմակերպել է ԱՊՀ և բալթյան երկրների լրագրողների մրցաշարեր: Այս մասին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: