17 սեպտեմբերի 2010 - 21:20 AMT
Լևոն տեր-Պետրոսյան. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում»

Ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանի համար Հարավային Կովկասը մնում է կենսականորեն կարևոր և միամտություն կլինի կարծել, որ նա երբևէ կհրաժարվի տարածաշրջանից: Այս մասին Երևանում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերի համաձայն, դա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում:

«Գյումրիում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման և Ադրբեջանին С-300 ԶՀՀ հնարավոր վաճառքը ավելի է ամրապնդում տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը, մեծացնում է նրա դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Պարզ է դառնում, թե որքան էլ Ռուսաստանը համաձայն չլինի ԵԱՀԿ ՄԽ հետ, միևնույն է թույլ չի տա, որ ԼՂՀ մուտք գործեն խաղաղապահ ուժերը, էլ չենք խոսում այն մասին, որ կարող է հաշտվել Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայության հետ», ասել է Տեր-Պետրոսյանն` ավելացնելով, որ կարգավորման գործընթացում նկատվում է նոր ձևաչափ` Ռուսաստան- Թուրքիա-Ադրբեջան, սակայն դա չի փոխարինի Մինսկի խմբին, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը: